Թող Մարությանն անուններով խոսի, թե իրեն ովքեր են զանգել, և ում համար են դիմել․ Ավինյան

Թող Մարությանն անուններով խոսի, թե իրեն ովքեր են զանգել, և ում համար են դիմել․ Ավինյան

Մարդկանց դժգոհությունը հանրային տրանսպորտից արդարացի է, և այն գալիս է նրանից, որ ռեֆորմն ամբողջական չի իրականացվել։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է ձեռք բերում, հետագայում էլ մի հատված մասնավորին է տրվելու, և լինելու է քաղաք-մասնավոր գործակցություն, որ տրանսպորտային միասնական համակարգ աշխատի։

Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ավինյանն ասաց, որ աշխատել է նրա հետ, և շատ հարցեր միասին լուծել ստացվել է։

«Շատ հարցերում չենք կարողացել համաձայնության գալ, քանի որ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկած տարբերակը կարճաժամկետ է եղել։ Բայց թե ով էր ճիշտ, ով սխալ, ոչ ոք չի կարող ասել»,- նկատեց նա։

Դիտարկամանը, որ Մարությանը պաշտոնից հեռանալուց հետո հայտարարեց, որ իրեն տարբեր մարդիկ ինչ-որ մարդկանց համար զանգել են, հողատարածքների համար խնդրել, Ավինյանն արձագանքեց․

«Թող անուններով խոսի, կոնկրետ, ասի, այ, էս մարդը այսինչ մարդու համար է զանգել, խնդրել»։