ԵՄ-ն և Հայաստանը կքննարկեն վիզային ռեժիմի պարզեցումը. մանրամասներ

ԵՄ-ն և Հայաստանը կքննարկեն վիզային ռեժիմի պարզեցումը. մանրամասներ

Փետրվարի 13-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին։

«Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-ի և Հայաստանի միջև Գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև կքննարկեն քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, իրավական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային համագործակցություն, ներառյալ միգրացիայի, շարժունակության և վիզաների ազատականացման հարցերի շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները», - հաղորդում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld