Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել երիտասարդ տղա

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոճ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են BMW X5 և VAZ 106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»- դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել նշված վայրում գառներ պահող քաքաղացու տարածքում, իսկ X5-ն էլ բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը։
Վթարի հետևաքով 06-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երիտասարդ տղայի կողմից մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Այս պահին «Գազպրոմ»-ի մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված գազատար խողովակը վերականգնելու ուղղությամբ։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «06»-ի վարորդի ինքնությունը։