Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը  X-ի իր միկրոբլոգում գրում է․

«Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ ԵՄ-Կանադա գագաթաժողովին ընդառաջ։ Մենք համապարփակ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար»։