Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կաշառակերության համար մեղադրվող հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Blog Image

Միացյալ Նահանգների սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել։

Հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության մասին բազմահատոր քրեական գործով։ 

«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- ըստ Reuters-ի՝ նշել է Մենենդեսը նամակում:

9 շաբաթ տևած լսումներից հետո դատարանը վճռել է, որ Դեմոկրատական գործիչը մեղավոր է բոլոր 16 հոդվածներով՝ հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչև արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին գործունեություն։

Մենենդեսը առաջին իսկ օրերից պնդել է, որ անմեղ է և որ գործակալ չէ։ «Չնայած լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում», - ասել է նա իր նամակում:

 

Send