Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսում

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսում

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։

Վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Նրանցից Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։