Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի հետ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը:

Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝ Չայկովսկի, «Տարվա եղանակները», Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր, Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր, Մուսորգսկի, «Պատկերներ» ցուցահանդեսից։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Tomsarkgh.am, Ticketon.am կայքերից, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարել +374 77 80 56 87 հեռախոսահամարով։