Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել 6 հաղորդում

Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել 6 հաղորդում

ՆԳՆ-ն տեղեկատվություն է տրամադրել Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին:

Մասնավորապես, ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։

Մասնավորապես՝

- քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1,

- խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1,

- քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2,

- ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։

Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ, որոնցից՝

Գյումրի համայնքում՝ 33 քաղաքացի,

Փարաքար համայնքում՝ 28 քաղաքացի։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 13 անձ, որոնցից՝

Գյումրի համայնքում՝ 8 քաղաքացի,

Փարաքար համայնքում՝ 5 քաղաքացի,

ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 311 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․

Գյումրի համայնքում՝ 210 քաղաքացի,

Փարաքար համայնքում՝ 101 քաղաքացի:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։