Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Արցախի թեմի գրասենյակ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից հայտնում են․
«Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյը և Նիկոլա Մեցդորֆը։
Հանդիպմանը մասնակցեցին Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։
Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայությանը հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։
Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում»։