Վթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes G 63»-ն ու «Hyundai Elantra»-ն, օգնություն են ցուցաբերել 2 երեխայի

Վթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes G 63»-ն ու «Hyundai Elantra»-ն, օգնություն են ցուցաբերել 2 երեխայի

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ազատության պողոտայում, 12 շենքի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մինաս Մալխասյանի վարած «Mercedes G 63» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Հակոբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 երեխայի տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն կարիք չի եղել նրանց հիվանդանոց տեղափոխելու։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն տեղում պարզվել է, որ «յաշիկ»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ պարեկների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։