Դանակաhարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարnւմ են 30-ամյա տղամարդnւ կյանքի hամար

Դանակաhարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարnւմ են 30-ամյա տղամարդnւ կյանքի hամար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` hունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Սասուն Դ․-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնե ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Առաքելյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ու․-ն իր որդիների, 20-ամյա Գևորգ Ա․-ի և 19-ամյա Գարիկ Ա․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Սասուն Դ․-ի և նրա հոր, 48-ամյա Արտակ Դ․-ի հետ, որի ժամանակ Արմեն Ու․-ն իր մոտ գտնվող քարով հարվածել է Արտակ Դ․-ին, իսկ Գևորգ Ա․-ն իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է Սասուն Դ․-ին` պատճառելով նշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Գարիկ և Գևորգ Ա․-երը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի քննչական  վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։