ՀՀ իշխանությունն ուղիղ պարտավորություն ունի՝ ազատելու մեր հայերնակիցներին Բաքվի հետապնդումներից

ՀՀ իշխանությունն ուղիղ պարտավորություն ունի՝ ազատելու մեր հայերնակիցներին Բաքվի հետապնդումներից

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Ադրբեջանական իշխանության կողմից Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:

Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով իբր ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:

Ուստի, պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական իշխանություններից սպասել որևէ արդարացիություն, պարզապես անիմաստ է:

Այս պայմաններում ապրիլի 5-ից (արդեն 15 օր) Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը պայքար է` աշխարհի ուշադրությունը հրավիրելու կատարվող բացարձակ անօրինական գործընթացի վրա և հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման։

Սա միայն անձերի հարց չէ, սա մեր երկրի, մեր արժանապատվության հարցն է։

Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար»։