Մորդովիայում բանտարկյալները շքեղ բանկետ են կազմակերպել հենց գաղութում (լուսանկար)

Մորդովիայում բանտարկյալները շքեղ բանկետ են կազմակերպել հենց գաղութում (լուսանկար)

Ըստ «Իզվեստիա»-ի հրապարակման՝ Մորդովիայի Զուբովո-Պոլյանսկի թաղամասում գտնվող թիվ 7 ուղղիչ գաղութի բանտարկյալները իսկական բանկետ են կազմակերպել գաղութում։ Նրանց թվում են եղել թմրավաճառներ և էթնիկ հանցավոր խմբերի առաջնորդներ։

Լրագրողներին հաջողվել է տեսահսկման տեսախցիկով ձեռք բերել տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես մոտ 40 մարդ նստած է քյաբաբով, մրգերով, պիցցայով և խմիչքներով բեռնված սեղանների մոտ։ Ենթադրաբար, քրեական աշխարհի ղեկավարներից մեկն այսպես է նշել իր ծննդյան օրը։

Փաստաբան Պավել Կորնյակոն ասել է, որ ուղղիչ հիմնարկներում նման բաներ անհնար են, քանի որ դրանք նախատեսված չեն ներքին կանոնակարգով։ Բացի այդ, բանտարկյալները սահմանափակված են ապրանքների ցանկում, որոնք նրանք կարող են ստանալ դրսից:

FSIN-ը խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և մեկնաբանություն տալ: 

Լուսաննկարը՝ այստեղ