Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Հայաստանի ծանրորդ Ժորա Գրիգորյանն առաջին ոսկե մեդալը նվաճեց մեր թիմի համար Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Մեր 61 կգ քաշային մարզիկը 17 տարեկանների մրցաշարում երկամարտում ցույց տվեց 244 կգ արդյունք և գրավեց 1-ին տեղը: Նա ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում (135 կգ), իսկ ահա պոկում վարժությունում (109 կգ) նա գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդը՝ Սամվել Մարտիրոսյանը, երկամարտի 234 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Հայաստանի ծանրորդ Կառլեն Դավթյանն (49 կգ) իր քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հուլիսի 5-ին մերոնցից մրցասպարեզ կմտնեն 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 40 կգ քաշային Յուղաբեր Ամրոյանը: