Մեր Սահմանադրությունը ունի մի ծուղակ, որով այն իրականում տարբերվում է նախորդ Սահմանադրություններից

Մեր Սահմանադրությունը ունի մի ծուղակ, որով այն իրականում տարբերվում է նախորդ Սահմանադրություններից

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․

«Մեր Սահմանադրությունը ունի մի ծուղակ, որը, իմ կարծիքով, միակ բանն է, որով այն իրականում տարբերվում է նախորդ Սահմանադրություններից (չասեմ՝ խմբագրություններից, քանի որ երեքն էլ իրարից իրենց էությամբ լրիվ տարբեր փաստաթղթեր են):

Այդ ծուղակն այն է, որ իշխանափոխության համար բավարար է 2 քվեարկություն՝ մեկը՝ գործող կառավարությանը անվստահություն հայտնելը, մյուսը՝ նոր վարչապետ ընտրելը: Հաշվի առնելով հասարակության զարգացման ցածր մակարդակը, մոտավորապես այդպես էլ տեղի ունեցավ արդբեջանաթուրքական ոհմակի իշխանության գալը և շատ հնարավոր է՝ նշվածս ձևով նրանք հեռացվեն:

Ընտրությունները՝ իրենց իրական իմաստով, հայ հասարակության համար չեն, ընտրություններով իշխանություն երբեք չի փոխվել ու չի էլ փոխվելու:

Հետևաբար՝ կենսական նշանակություն ունի կապիտուլյանտի համար վերահսկողության տակ պահել իր խմբակցության պատգամավորներին:

Սրանք իհարկե ոչ մի մարդկային որակով աչքի չեն ընկել, բայց ի վերջո ունեն կենսաբանական վախեր և սարսափած են, որ մի օր իրենց պարագլուխները կփախչեն, իսկ ամբողջ պատասխանատվությունը ազգային աղետի համար կընկնի իրենց վրա:

Ճիշտն ասած, այդպես էլ լինելու է, դա ամենահավանական սցենարն է:

Այդ խմբակցությանը վերահսկելու համար պետք է դրանց շողոքորթել, կաշառել և իհարկե, երաշխավորել անվտանգությունը՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական:

Հենց այդ պատճառով է, որ կալանավորվել են Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, հիմա էլ կկալանավորվի Սամվել Վարդանյանը:

Վերջինիս նկատմամբ կիրառված խոշտանգումը ունի մեկ այլ պատճառ ևս:

Սամվելը սովորական քաղաքացի է, ի տարբերություն հասարակական և հրապարակային գործունեությամբ զբաղված նշվածս քաղբանտարկյալների:

Իսկ երբ արդեն սովորական քաղաքացին չի վախենում նիկոլական պատգամավորի երեսին ասել ճշմարտությունը, դա իրոք դրանց համար դառնում է սարսափելի: Իրենց կարճ խելքով, մտածում են, թե Սամվելին խոշտանգելով, այնուհետև որևէ կերպ հանցագործներին չպատժելով և նույնիսկ չհայտնաբերելով, կարող են մի կողմից վախեցնել սովորական մարդկանց, մյուս կողմից՝ ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին:

Երկու դեպքում էլ չարաչար սխալվում են: Էֆեկտը լինելու է լրիվ հակառակը:

Հ.Գ. Բայց մի հարց ինձ տանջում է: նիկոլ ընտրածներից ու հիմա փոշմանածներից գոնե մեկնումեկը իրեն մեղադրում է կատարյալ տգետ և կույր լինելու մե՞ջ, թե՞ միայն ասում է, որ իրեն խաբեցին»։