Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից

Ուղղաթիռում է եղել նաեւ Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ տեղեկությունների՝ երկու ուղղաթիռներ, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։
Հաղորդվում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում ներկա են եղել նաև Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Դեպքից հետո ոմանց հաջողվել է զրուցել Թավրիզի իմամ Այաթոլլահ Ալ-Հաշի հետ, սակայն հեռախոսահամարներն այս պահին անհասանելի են։
Կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ