Արտակարգ դեպք՝ Երևանում

Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատել են պարեկները։

Տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Գ․-ին պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր մասնատել են ծառը և հեռացրել ավտոմեքենայի վրայից։