Արջը սպանել է զինվորին

ԱՄՆ բանակի զինծառայողը մահացել է Ալյասկայում արջի հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։
Զինվորը փոքր խմբի կազմում եղել է Անկորիջ շրջանային աղբանոցից արեւմուտք գտնվող զորամասում, երբ նրա վրա արջ է հարձակվել, հայտնում է AP-ն:
Սկզբում միջադեպին արձագանքել է անվտանգության ուժերի 673-րդ ջոկատը։ Արջի որոնումները տեղի են ունեցել մի տարածքում, որը փակ է ամեն տեսակի հանգստի համար։