Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան

Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան

Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով այն լուրերին,որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։

Աստված է մեր Տերը: Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»,- գրել է նա։