Ես այսօր այդ իրավիճակը չեմ տեսնում, որ կա կառավարության փոփոխության ռեալ հարց. Վահրամ Դումանյան

ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, որը մինչ այդ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, այսօր «Դվին» հյուրանոցում մասնակցում էր Եվրոպական զարգացման բանկի կազմակերպած տնտեսական ֆորումին, որի շրջանակներում ավելի քան 200 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կքնվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար։

Դումանյանը MediaHub-ի հետ զրույցում նախ խոսեց այդ ֆորումից և կնքված համաձայնագրից, ապա անդրադարձանք ներքաղաքական հարցերի, մասնավորապես՝ այս օրերին Երևանի փողոցներում ծավալվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արեքպիսկոպոս Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում