Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ

«Ինքնիշխանականը»

Blog Image

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է, ով շարունակում է զարգացնել Փաշինյանի «ինքնիշխանական» օրակարգը:

«Հանճարեղ» միտք

«Պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները եւ շատ հարմարվողական լինենք դրա հանդեպ: Մեկ օրինակ՝ կարող ենք ցորենից անցնենք բրնձի, փոխենք մեր հարմարվողականությունը»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Տարրական դիլետանտիզմ 

Գրիգորյանն այս միտքը հնչեցրել է Ռուսաստանից Հայաստանի կախվածության վերացման համատեքստում:
Եթե այս միտքն արտահայտեր մի փորձագետ, կարող էինք ծիծաղել ու առաջ անցնել: Ողբերգություն է, որ այս մտքի հեղինակը երկրի ԱԽ քարտուղարն է:
Հայաստանը իր ցորենի կարիքները բավարարում է 30%-ով, մնացած 70%-ը ներկրում է:
Բրինձ Հայաստանում ընդհանրապես չկա, ամբողջովին ներկրում ենք, այսինքն՝ Գրիգորյանն առաջարկում է Հայաստանի կախվածությունը դարձնել 100%:

Վահրամ Բագրատյան

Send