Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք

Ապրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), առաստաղը (մոտ 30 քմ) և գույքը։