Թեյը կարելի՞ է խմել ուտելուց անմիջապես հետո․ ի՞նչ են ասում մասնագետները

Նախաճաշի, ճաշի և ընթրիքի ընթացքում կամ հետո, սովորությունից դրդված, ցանկանում եք խմել առնվազն մեկ բաժակ տաք թեյ։ Սակայն գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան հայտնել է, որ դա բացարձակապես անթույլատրելի է։
Բժշկի խոսքով՝ ցերեկը, հատկապես ճաշից հետո թեյ խմելու սովորությունը մի շարք առողջական խնդիրներ է հրահրում։
Հայտնի է, որ թեյը չորս անգամ ավելի շատ կոֆեին է պարունակում, քան ինքը՝ սուրճը. դրա պատճառով ըմպելիքն անմիջապես առաջացնում է տախիկարդիա և արյան ճնշման բարձրացում, առաջացնում է գլխացավ, փորլուծություն և այլ տհաճ հետևանքներ։
Բացի այդ, կոֆեինով հարստանալու շնորհիվ թեյը աշխուժացնում և տոնուսավորում է օրգանիզմը ոչ ավելի վատ, քան սուրճը, ուստի երեկոյան օգտագործելիս այն անփոփոխ հանգեցնում է քնի խանգարման, ասել է Բերեժնայան Sputnik ռադիոյի հետ զրույցում։
Բացի այդ, թեյի մեջ պարունակվող նյութերը խանգարում են մի շարք միկրոտարրերի կլանմանը, որոնք մարդը ստանում է սննդից։ Այդ պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ խմել ուտելուց անմիջապես հետո։