Էական չի՝ պատրաստ ենք, պատրաստ չենք, ի՞նչ պատերազմի, իսկ ո՞վ ա էսօր պատրաստ պատերազմի․ Փաշինյան

Մենք տենց բա՞ն ենք ասել, որ մենք դիմել ենք։ Մենք ուղղակի տեղեկացրել ենք, որ մենք էդպիսի որոշում ենք կայացրել, և էնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Ընդ որում, մենք սա ընկալում ենք որպես աշխատանքային պրոցես, ոչ թե քաղաքական, աշխարհաքաղաքական և այլն։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու ժամկետների վերաբերյալ հարցին։

Ինչ վերաբերում է պատերազմին պատրաստ լինելուն, Փաշինյանն ասաց․ «Մեր քաղաքականությունն էն ա, որ պատերազմ պետք ա չլինի։ Էական չի` պատրաստ ենք, պատրաստ չենք, որովհետև մենք գնում ենք խաղաղության հետևից։ Պատերազմին պատրաստվելը շատ լայն հասկացություն է․ ի՞նչ պատերազմի, իսկ ո՞վ ա էսօր պատրաստ պատերազմի, իսկ ո՞ր պատերազմին ա պատրաստ, ի՞նչ մասշտաբի պատերազմի ա պատրաստ, քանի՞ երկրի դեմ պատերազմի ա պատրաստ։ Բայց անկախ նրանից՝ մենք պատրաստ ենք, պատրաստ չենք, մեր քաղաքականությունն էն ա, որ պատերազմ պետք ա չլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում