Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Blog Image

Այսօր` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու ԲԿ։  

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորիկ Թադևոսյանը։ 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Send