Մարզիչ դառնալու գինն այստեղ ավելի թանկ է, քան Հոլանդիայում, այդպես չի կարող լինել․ Օզբիլիս

Եթե երեխան դպրոցում լավ չի սովորում, ապա իրավունք չունի ֆուտբոլ պարապելու։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանում մարզումները շատ նման են դասերի ժամերին, իսկ այստեղ մարզիչներն ասում են՝ «դե թող երեխեքն էսօր դասի չգնան, գան ֆուտբոլի»։

«Ո՛չ, երեխեքը պետք է դպրոցում լավ սովորեն, ու լավ ֆուտբոլ խաղան։ Դրա համար ակումբները պետք է ունենան իրեն ներկայացուցիչները, որ դպրոցի հետ կաշխատեն։ Ֆուտբոլը շատ առողջարար սպորտաձև է, ու ֆեդերացիան պետք է ապահովի, որ բոլոր երեխաները գնան ֆուտբոլի։ Ֆուտբոլը մեզ տալիս է առողջ քաղաքացի։ Իսկ դրա համար էլ պետք է մենք ունենանք լավ մարզիչներ։ Իսկ մարզիչ դառնալու գինն այստեղ ավելի թանկ է, քան Հոլանդիայում։ Այդպես չի կարող լինել»,- նկատեց Օզբիլիսը։

Ըստ նրա՝ մեր մարզիչները պետք է նաև համագործակցեն այլ երկրների հետ ու այնպիսի երկրների, որոնք նման են մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում։