Փաշինյանը ճիշտ է ասել, որ Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ․ Վիգեն Խաչատրյան

Մեր բոլոր գործընկերները մեզ ասում են՝ եթե ուզում եք, որ ձեզ օգնենք և մենակ չմնաք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նշաձողը իջեցրեք, Փաշինյանը չի առաջարկում նշաձողն իջեցնել, այլ այդպես են մեզ ասում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այսպես թե այնպես՝ մենք ինքնուրույն չենք կարողանում Արցախը վերցնել և Ադրբեջանից առանձնացնել։

«Աջակցողներն ասում են՝ իջեցրեք նշաձողը, հետևաբար, մենք իրենց հետ շարունակում ենք խոսակցությունը հետևյալ կերպ՝ չենք ասում՝ ոչ, չենք իջեցնում, ասում ենք՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, երբ կասեն, կսկսենք քննարկել, կմտածենք՝ դա լուծում ա, թե չէ, բայց դուք էն գլխից պահանջում եք փակուղի մտցնել»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ, վերջինս արձագանքեց՝ ճիշտ է ասել։

«Որպեսզի մենք շարունակենք աջակցություն ունենալ, մենք պիտի համաձայնվենք և խոսենք»,-ասաց նա և կրկնեց, որ չհամաձայնվելու դեպքում Հայաստանն ամբողջովին մենակ է մնալու և առաջ գոռալով՝ հետ-հետ է գնալու։

Մանրամասները՝ տեսանյութում