Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արթուր Այվազյանը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ. ի՞նչ վիճակում է վիրավորում  ստացած ոստիկանը

Blog Image

Արմավիրում կրակոցների հետևանքով վիրավորում  ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

«Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Զոհված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանն է։

Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: ՔԿ ևս դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

Send