Առնվազն երեք մարդ է զոհվել, եւ եսւ մեկը վիրավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին կիրակի օրը Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանության ստորաբաժանումը։
«Հաստատվել է երկու կնոջ եւ մեկ տղամարդու մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը հավելել է, որ եւս մեկ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։