Արդյոք Փաշինյանի համար Երևանը «դժգույն և դժբախտ» քաղաք է

Արդյոք Փաշինյանի համար Երևանը «դժգույն և դժբախտ» քաղաք է

Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը. Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց ուղղեց Ալիևին:

Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ հասցրել են այնպիսի աղետալի վիճակի, որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում Ալիևից է ճշտում ՀՀ ապագա քարտեզը: Ադրբեջանն, իհարկե, ՔՊ-ին կներկայացնի քարտեզ, որտեղ չեն լինելու ո'չ Սևանա լիճը, ո'չ Սյունիքը՝ ադրբեջանական քարտեզներում ՀՀ այսօրվա տարածքը, անգամ մայրաքաղաք Երևանը նշվում են, որպես «Արևմտյան Ադրբեջան»: Արդյոք Փաշինյանն ու թիմը պատրաստվում են դիմագրավել ադրբեջանական զորքերին, թե՞ Երևանը «դժգույն և դժբախտ» քաղաք է:

ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր քվեարկել են Փաշինյանի և ՔՊ-ի օգտին, նոր պատերազմ են ստանում: ՌԴ-ն ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա, Արևմուտքը սահմանափակվելու է միայն դատապարտող հայտարարություններով, այսինքն Փաշինյանն ու թիմը Հայաստանն ու Արցախը միայնակ են թողել ադրբեջանական նոր հարձակմանն ընդառաջ:

ՔՊ-ն անգամ այս օրհասական ժամանակներում մտածում է ՏԻՄ ընտրություններում հաղթելու մասին՝ մոռանալով, որ ադրբեջանական նոր հարձակումից հետո դեռ պարզ չէ, թե այդ մարզերն ո՞ւմ են բաժին հասնելու:

Փաշինյանն ու ՔՊ-ն «ռուսական ռուլետկա» են խաղում Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հետ: Կա'մ ՀՀ-ում տեղի է ունենում իշխանափոխություն և ՀՀ-ն ժամանակ է շահում նոր պատերազմին նախապատրաստվելու համար, կա'մ նոր աղետալի պատերազմից խուսափելն այլևս անհնար է:

Վահրամ Բագրատյան