Միացյալ Նահանգների նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը Ջորջիա նահանգի բնակիչներին ուղղված նախընտրական ուղերձ է հրապարակել՝ օգտագործելով Վրաստանից լուսանկար։
Սեպտեմբերի 21-22-ը սկսված արշավի շրջանակներում Սպիտակ տան նախկին ղեկավարի նախընտրական շտաբը հաղորդագրություն է հրապարակել նահանգի բնակիչներին՝ կոչ անելով գրանցվել՝ Թրամփի օգտին քվեարկելու համար, հայտնել է The Atlanta Journal-Constitution (AJC) պարբերականը։
Ուղերձին կցված է եղել լեռների լուսանկար, սակայն այս պատկերը կարելի է գտնել Shutterstock ֆոտոբանկում, իսկ լուսանկարի նկարագրության մեջ նշված է եղել, որ այն արվել է Վրաստանի հյուսիս-արևմուտյան Սվանեթի շրջանում: Սխալն առաջացել է Վրաստանի և Ջորջիայի անգլերենի նույն ուղղագրության պատճառով՝ Georgia:
Լուսանկարներն այստեղ