Մեքսիկայում կղզի-բանտը զբոսաշրջային տեսարժան վայր կդարձնեն

Մեքսիկայում կղզի-բանտը զբոսաշրջային տեսարժան վայր կդարձնեն

Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ոչ մեծ փոքրիկ կղզեխումբը, որտեղ նախկինում գտնվում էր կղզի-բանտը, այժմ պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, գրում է AP-ն։

Սակայն Իսլաս Մարիաս կղզի հասնելը հեշտ չի լինի նույնիսկ ամենադիմացկուն զբոսաշրջիկի համար՝ առջեւում նավով 5-ժամյա ուղեւորություն է՝ ոչ հանգիստ ջրերով:

Իսլաս Մարիասի բանտային գաղութը հիմնադրվել է 1905թ․՝ Մայր Մարիայի կղզում, որը չորս կղզիներից ամենամեծն է եւ միակ բնակեցվածը, այն գտնվում է Նայարիտ նահանգի ափից ավելի քան 60 մղոն հեռավորությամբ: Կառավարությունը 2019թ․ փակել է Մեքսիկայի ափերի երկայնքով մոլեգնող փոթորիկներից հաճախակի հարվածներ ստացող բանտը:

Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն այն վերածել է բնապահպանական կրթական կենտրոնի, որտեղով անցել է մոտ 150 դեռահաս։ Այժմ կառավարությունը ցանկանում է այն վերածել էկոտուրիզմի վայրի, որտեղ այցելուները կարող են դիտել ծովային թռչուններին եւ վայելել լողափերը: