Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն: Այս մասին հայտնել է Վատիկանի տեղեկատվական կայքը։
Կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։
Որոշումը կայացվել է մարտի 28-ին։
Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում մտել է Լիբանանի Զմմաու վանքի կղերական միաբանություն։ Ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիուս անունը։
Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան: Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»:
Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի են ենթարկել։ Նա երանելի է հռչակվել է Սուրբ Հովհաննես Պողոս II պապի կողմից 2001 թվականին։