Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հղիության ընթացքում վիտամին D-ի ընդունումը նվազեցնում է ապագայում երեխաների ասթմայի վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում։
Վիտամին D-ի նախածննդյան ասթմայի նվազեցման փորձարկման (VDAART) տվյալների 15-ամյա վերանայման ընթացքում հեղինակներն ուսումնասիրել են հղի կանանց 2 խմբեր, իսկ հետո՝ 3 և 6 տարեկան նրանց երեխաներին: Մասնակիցներին սկսել են հետևել, երբ նրանք հղիության 10-ից 18 շաբաթական են եղել: 2 խմբերն էլ ունեցել են ալերգիայի կամ ասթմայի ընտանեկան պատմություն:
Այնուամենայնիվ, առաջինում փորձարկվողները վիտամին D են ընդունել 4400 միջազգային միավորի (IU) չափաբաժնով: Իսկ երկրորդում կանայք նախածննդյան վիտամինների հետ մեկտեղ պլացեբո են ստացել։
Պարզվել է, որ առաջին խմբի մայրերից ծնված երեխաները 20 տոկոսով ավելի քիչ են տառապել ասթմայով։ Ընդ որում, 6 տարեկանում այս հիվանդության հավանականությունը նվազել է 50 տոկոսով։
Կարևոր է նշել, որ դիտորդական և կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները անհամապատասխան են եղել: Առաջինը պարզել է, որ հղիության ընթացքում վիտամին D-ի ավելի բարձր մակարդակը կարող է պաշտպանել ասթմայից: Այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումները արդյունավետություն չեն ցույց տվել նյութի լրացուցիչ ընդունման պարագայում: