Բժիշկն անվանել է մթերքներ, որոնք մեծացնում են ինսուլտի վտանգը

Թաքնված աղ և շաքար պարունակող մթերքները մեծ վտանգ են ներկայացնում ուղեղի համար՝ մեծացնում են ինսուլտի վտանգը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով բժշկական գիտությունների դոկտորին։
Մասնագետը պարզաբանել է, որ աղը բարձրացնում է արյան ճնշումը, իսկ շաքարն ու հագեցված ճարպերը նպաստում են քրոնիկ բորբոքումների և աթերոսկլերոտիկ անոթային վնասների զարգացմանը։
«Ավելի լավ է ձեր սննդակարգում սահմանափակել քաղցր գազավորված ըմպելիքների, տորթերի, խմորեղենի, պատրաստի աղանդերի, մայոնեզի և կետչուպի, աղցանների տարբեր սոուսների, ինչպես նաև սպիտակ հացի և փաթեթավորված հյութերի քանակը։ Այս մթերքների հաճախակի օգտագործումը զգալիորեն մեծացնում է ինսուլտի հավանականությունը»,- պարզաբանեցլ է բժիշկը։
Մասնագետները նաև խորհուրդ են տվել հրաժարվել վերամշակված սննդից և արագ սննդից, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ տրանս ճարպեր, ավելացված աղ, էմուլգատորներ, խտացուցիչներ և այլ անառողջ հավելումներ։ Որպես անցանկալի մթերք փորձագետը ներառել է չիպսեր և կրեկերներ, կարտոֆիլ ֆրի, համբուրգերներ, նագեթներ, սառեցված պիցցան, պահածոներ և պատրաստի նախաճաշեր։ Բժիշկը խորհուրդ է տվել պահպանել միջերկրածովյան սննդակարգ։ Նրա խոսքով, այն համարվում է սիրտ-անոթային առողջությանը աջակցող լավագույններից մեկը։