Իրենց հայհոյախոս բերանները երբեք օգտակար բան չեն բերել ոչ մեկի․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Իրենց հայհոյախոս բերանները երբեք օգտակար բան չեն բերել ոչ մեկի․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Եթե որևէ ձևով սպառնալիքներ կամ հոխորտալու անհրաժեշտություն կա, ապա այդ հոխորտանքի թիրախը պետք է լինի մեր ժողովրդին ծաղրող Ալիևը եւ մնացած նմանատիպ երևույթները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոգեւորականների վերաբերյալ հնչեցրած սպառնալիքին։

«Շատ լավ կլինի, որ իրենք կարողանան այդ ծաղրանքներին պատասխանել, քան թե փորձեն էժան դիվիդենտներ շահել: Սա բարեկամական խորհուրդ: Բարեկամական չասեմ, սա շատ մեղմ և նուրբ խորհուրդ բոլոր նրանց, ովքեր նույն կերպով ու նույն ոճով կխոսեն, և հատկապես որոշակի իմաստով պաշտոն զբաղեցնող մարդիկ կլինեն: Իրենք փողոցից այդպես էլ դուրս չեկան։ Այս բոլոր տարիների ընթացքում իրենց խոսելու ոճը, ձև, կերպը, արտահայտությունները բոլոր իմաստներով հայհոյանքից սկսած, սպառնալիքներից, հոխորտանքներից բացի ուրիշ ոչ մի բան չի եղել: Եվ իրենք թող հիշեն բունկերների մասին, թե որտեղ էին գտնվում և որտեղից էին իրենց քիթը հանում կամ չէին հանում: Հիմա էլ խավերի է բաժանում։ Իսկ ի՞նչ խավ են իրենք ներկայացնում»,- ասաց նա։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի դիտարկմամբ՝ սա առաջին անգամը չէ, որ նման վերաբերմունք է ցուցաբերվում հոգևորականների և մտավորականների նկատմամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։