Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ երկրները և Արաբական լիգան կոչ են արել «Համաս»-ին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ իշխանությունից և վայր դնել զենքը

Blog Image

Տասնյոթ երկիր, Եվրամիության և Արաբական լիգայի հետ միասին (ներառյալ Կատարը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը) կոչ են արել «Համաս» շարժմանը հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ իշխանությունից և վայր դնել զենքը։

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի և Պաղեստինի երկու պետությունների սկզբունքի վերածննդի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովում, գրել են ԶԼՄ-ները։

«Գազայում պատերազմի ավարտի համատեքստում ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի իր կառավարումը Գազայում և հանձնի իր զենքը Պաղեստինի ինքնավարությանը՝ միջազգային մասնակցությամբ և աջակցությամբ, համաձայն ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու նպատակի», - ասված է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի համաժողովը նախագահել են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Հանդիպման ժամանակ արևմտյան երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա) նաև կոչ են արեցին Գազայի հատվածում օտարերկրյա ռազմական ուժեր տեղակայել՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո իրավիճակը վերահսկելու համար։

Send