Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լատվիան շարունակում է ռուսական գազ գնել

Blog Image

Լատվիական Latvijas Gaze էներգետիկ ընկերությունը ներկայումս գազ է գնում Ռուսաստանից եւ վճարում է եվրոյով, ոչ թե ռուբլով, ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Մենք գազ ենք գնում Ռուսաստանում, բայց ոչ «Գազպրոմ»-ից»,-Reuters-ին ասել է Latvijas Gaze-ի ներկայացուցիչ Անաստասիա Պետերեն:

Ի տարբերություն հարեւան Լիտվայի, որն արգելել է ռուսական գազի ներկրումը, Լատվիան դա չի անի մինչեւ 2022 թվականի վերջ։ «Հուլիսի 28-ից գործող «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝  2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից բնական գազի մատակարարումն արգելվում է։ Մինչ այս ամսաթիվը թույլատրվում է բնական գազի մատակարարումները Ռուսաստանից»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Send