Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բայդենն ընկնելուց հետո փոխել է իր հեծանիվի կոնստրուկցիան

Blog Image

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ հեծանիվից հանել է ոտնաթաթաթերը պահող գոտիները այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին դրանց պատճառով ընկել է հեծանիվից:

«Առաջին հերթին ես ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ ես հանել եմ ոտնակներից ամրացումները», - հուլիսի 10-ին հեծանվավազքի ժամանակ լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Այս հանգստյան օրերին Բայդենը մեկնել է Դելավեր նահանգի Ռեհոբոտ լողափում գտնվող իր ընտանեկան նստավայր:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հունիսի կեսերին հեծանվավազքի ժամանակ ընկել էր հեծանիվից։ Սպիտակ տան ղեկավարը մոտեցել է լրագրողներին, կանգ առել և ընկել։

Send