Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, հակամարտության հետագա սրումն անուղղելի հետևանքներով uպառնում է ողջ մարդկությանը

Blog Image

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, Ուկրաինայում հակամարտության հետագա սրումն անուղղելի հետևանքներով սպառնում է ողջ մարդկությանը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, գրել է zakon.kz-ն։

«Փաստն այն է, որ ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ողջ մարդկության և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտությանն անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաեւը։

Նրա խոսքով՝ «Առնվազն զինադադարի» հասնելու հնարավորությունը բաց է թողնվել 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում, սակայն «խաղաղության հասնելու հնարավորությունը դեռ կա»։

Տոկաեւը կոչ է արել ուշադիր դիտարկել տարբեր երկրների խաղաղության բոլոր նախաձեռնությունները «և որոշում կայացնել դադարեցնելու ռազմական գործողությունները, այնուհետև անցնելու տարածքային հարցերի քննարկմանը»:

Send