Անտառային հրդեհների առաջացրած հետևանքները Հունաստանում. մանրամասներ

Հունական Հռոդոս կղզու վտանգավոր տարածքներից անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 30,000 մարդ։ Նրանցից 2000-ին փրկել են անմիջապես լողափից։
Զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին տեղավորել են մարզադահլիճներում, դպրոցներում և հյուրանոցներում. հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Հրդեհի պատճառով մի քանի ճանապարհներ արգելափակվել են. հրդեհն արդեն ոչնչացրել է կղզու հարյուրավոր հեկտար անտառներ։
Հիշեցնենք, որ Հունաստանում արդեն հինգերորդ օրն է՝ ուժեղ քամու ու շոգի պատճառով չեն կարողանում մարել անտառային հրդեհները:
Տեսանյութերը՝ այստեղ