Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մասնակցել է «Սվերդլովսկի նահանգ-Հայաստանի Հանրապետություն․ գործընկերության հեռանկարներ» գործարար համաժողովին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը  մասնակցել է «Սվերդլովսկի նահանգ-Հայաստանի Հանրապետություն․ գործընկերության հեռանկարներ» գործարար համաժողովին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է «Սվերդլովսկի նահանգ-Հայաստանի Հանրապետություն․ գործընկերության հեռանկարներ» գործարար համաժողովին։

Նախարարությունից  հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով Սվերդլովսկից Հայաստան է ժամանել Սվերդլովսկի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև էներգետիկայի, շինարարության, կաթնամթերքի վերամշակման, բժշկական սարքաշինության և այլ ոլորտներում գործող 11 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում Արմեն Արզումանյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում առկա ներուժը, գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանները, ինչպես նաև անդրադարձել է երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին։