Ինչպես ազատվել մեջքի հատվածում մկանային ցավից և ինչ անել․ բժիշկը տարբերակներ է առաջարկել

Մեջքի հատվածում մկանային ցավից ազատվելը ոչ միշտ է հեշտ լինում։ Այս թեմային իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է բժիշկ Նատալյա Շինդրյաևան։
Ըստ նրա՝ նման դեպքերում ցավից խուսափելու համար առաջին հերթին պետք է օրվա ընթացքում պահպանել չափավոր ակտիվություն, խուսափել տևական ժամանակ օդորակիչի տակ նստելուց։
Շինդրյաևան գրել է, որ եթե մկանային սպազմից խուսափել չի հաջողվել, ապա պետք է թուլացնել մկանները, իսկ դրա համար կարելի է մոտ կես ժամ պառկել կոշտ մակերեսով որևէ տեղ։
Բժշկի խոսքով՝ այս քայլը կօգնի բերել ողնաշարը ֆիզիոլոգիական բնական դիրքի՝ թուլացնելով մկաններն ու մեղմելով ցավը։ «Ավելորդ չէին լինի նաև բուժական մարմնամարզությունն ու լողը»,- ընդգծել է Շինդրյաևան՝ հավելելով, որ մկանային ցավը կարող է վկայել նաև զանազան առողջական խնդիրների մասին։