Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը՝ արծաթե մեդալակիր

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում նվաճեց արժաթե մեդալ։ այաստանի ներկայացուցիչը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մագոմեդ Բաշիր Խանիեւի հետ եւ պարտվեց 0:10 հաշվով:

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Լուչժինսկիին: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մուհամադ Սանգարիեւին: Կիսաեզրափակիչում 9:0 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաեւի նկատմամբ: