Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը հանդիպել են Սիրիայի դեսպանի հետ․ ինչ են քննարկել

Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը հանդիպել են Սիրիայի դեսպանի հետ․ ինչ են քննարկել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական հարցերին և մի շարք այլ խնդիրների։

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների՝ պատմականորեն ձևավորված բարեկամությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի և, ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։

Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հուլիսի 15-ին կայանալիք Սիրիայի խորհրդարանական ընտրություններից հետո կարճ ժամանակում կձեւավորվի ՀՀ ԱԺ-ի հետ բարեկամական խումբը եւ կվերսկսվի միջխորհրդարանական համագործակցությունը։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

02.07.2024 թ.