6 առողջ պատճառ՝ ձեր սննդակարգում մաղադանոս ավելացնելու համար

6 առողջ պատճառ՝ ձեր սննդակարգում մաղադանոս ավելացնելու համար

Մաղադանոսի օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ՝ սննդակարգում մաղադանոս հավելելու համար:

1.      Մաղադանոսն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև բազմաթիվ բիոֆլավոնոիդներ ու միկրոտարրեր, որոնք ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաները:

2.      Բարելավում է արյան ստեղծման գործընթացը: Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը համարվում է արյունաստեղծ հիմնական տարրը:

3.      Մաղադանոսը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սելեն՝ միկրոտարր, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:

4.      Մաղադանոսի բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումը հանգստացնում է նյարդերը և ազատում անքնությունից:

5.     մաղադանոսը պարունակում է նաև ինսուլին, որն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սա է պատճառը, որը մաղադանոսը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար:

6.      Այս համեղ մթերքը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները: Մաղադանոսը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ տարիքի հետ նրանց ոսկորները «մաշվում» են: