Զուտ մի հատ կայծ է պետք, որ հասարակությունը դուրս գա․ Սեյրանյան
Երբ այսօր տաքսու վարորդին ասացի՝ գիտեք, լավ լուր ունեմ, երեկ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիներին բավականին փորձ է ձեռք բերել՝ 07:30-ից է սկսել գնալ աշխատանքի, վարորդը զարմացավ, չասեմ՝ ինչ բառեր ասեց, նշեց, որ եղանակները տաքանում են, զուտ մի հատ կայծ է պետք, որ հասարակությունը դուրս գա։ Այդ մասին այսօր «Հայաստանի հեռանկարը՝ նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ հասարակությանը, ժողովրդին առաջնորդ է պետք։
«Մարդիկ ասում են՝ մենք ամեն ինչ հասկանում ենք, դուք ասեք՝ ինչ է պետք անել»,- նշեց նա։
Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ հիմա ոչ թե ասելիք-օրակարգ է պետք, այլ գործողությունների քարտեզ։
«Ես պնդում եմ, որ հարցը քաղաքական է և պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, այլ տարբերակ չկա»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։