Կոմիում փլուզվել է հինգ հարկանի բնակելի տուն․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Կոմիում փլուզվել է հինգ հարկանի բնակելի տուն․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Կոմիի Հանրապետության Պեչորա քաղաքում հինգհարկանի բնակելի շենքում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Պեչորա քաղաքում տեղի է ունեցել հինգհարկանի աղյուսե շենքի մասնակի փլուզում Պեչորայի պողոտա, 69 հասցեում: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանք հավելել են, որ պարզում են փլուզման պատճառը։ Կոմիինֆորմը, հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը, գրում է, որ տան մի մասն անմարդաբնակ է եղել։

 

Ինչպես հայտնում է Baza telegram-ը, այստեղից տարհանվել է 14 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, գրում են Baza-ն և «112»-ը։

Տեսանյութն՝ այստեղ