Օսեթիայում դաստիարակը երեխային մի քանի մետր քարշ է տվել, ապա գցել հատակին ու հեռացել. նա ստացել է ձախ բազուկի կոտրվածք

Օսեթիայում երեխայի մոտ կոտրվածք են ախտորոշել մեկ օր մանկապարտեզում գտնվելուց հետո։ Ծնողները մեղադրում են դաստիարակին:
Վլադիկավկազից տղայի մայրը պատմել է, որ իրեն զանգահարել է մանկապարտեզի աշխատակցուհին և խնդրել, որ վերցնի որդուն, քանի որ նա անդադար լաց է լինում։ Նա հավելել է, որ երեխայի ձեռքի հետ ինչ-որ բան այն չէ, «գուցե նա սխալ է պառկել քնած ժամանակ»:
Սակայն հիվանդանոցում պարզվել է, որ երեխայի ձախ բազուկը կոտրվել է։
Մայրը տեսախցիկի կադրեր է պահանջել: Դրանցում նա նկատել է, թե ինչպես է ուսուցչուհին բռնել երեխայի ձախ ձեռքից, մի քանի մետր քարշ տվել, ապա կոպտորեն գցել հատակին ու հեռացել՝ թողնելով նրան արցունքների մեջ։
Իրավիճակը ներկայացվել է ՌԴ Քննչական կոմիտեին։ Մասնագետները սկսել են ստուգումներ:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world