Մոսկվայում վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեխային ու փախել (տեսանյութ)

Մոսկվայի հյուսիսում Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեխային ու փախել վթարի վայրից. հայտնում է մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության Telegram ալիքը։
Գործակալության տվյալներով՝ անչափահասը ճանապարհը հատել է կարգավորվող հետիոտնային անցումով՝ լուսացույցի թույլտվության ազդանշանով։ Այդ պահին նրան մեքենա է հարվածել։
Վարորդը որոնվում է, դեպքի վայրում են շտապօգնությունը։
Տեսանյութը՝ այստեղ